ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես որ պատգամավոր էի, էսօրվա պատգամավորները երեւի թե կարճ պլեչիկով շալվար էին հագնում»:

Գոհար Ենոքյան panorama.am

Գոհար Ենոքյանն էլ, անշուշտ, իր ժամանակին է «պլեչիկով» շոր հագել, բայց երբ առաջին անգամ պատգամավոր դարձավ, նրա ավագ գործընկերները հաստատ «երեսով չէին տալիս» մանուկ հասակում նրա կրած հագուստի տեսականին:  Տարիքը, իհարկե, ոմանց փորձառություն է տալիս, բայց ընդունել է պետք (առանց ազդվելու), որ ամեն մարդ ունի իր ժամանակը: Գ. Ենոքյանի կուսակցությունն ընդունել է, որ վերջինիս ժամանակն արդեն անցել է, ու նրան համապատասխան հորիզոնական է հատկացվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Պատգամավորուհին, սակայն, սրերով ու տհաճ հիշատակումներով է ընդունում տեղի ունեցածը: Բայց ո՞վ ի՞նչ կարող է անել:   




Լրահոս