Ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ապրիլի 27-ին՝ “Երկրի օրվա” միջոցառումների շրջանակներում,  ժամը 10-18-ը, Ծիծեռնակաբերդում կիրականացվի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի թերևս ամենա-խորհրդանշական և գունեղ միջոցառումը՝ ծաղկահավաքը: Միջոցառումն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ: Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդիկ ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ: Օրեր անց այդ ծաղիկները թոշնում են ու տեղափոխվում աղբանոց: Սակայն Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամի յուրահատուկ ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հիշատակման ծաղիկներին նոր կյանք պարգևել՝ վերամշակելով դրանք: Արդեն երեք տարի է, ինչ անմար կրակի մոտ բերված ծաղիկների ցողուններից պարարտախառնուրդ է ստեղծվում՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթերը խնամքով հավաքվում են, չորացվում, ապա վերամշակվում: Վերամշակված թուղթը նաև օգտագործվում է շատ խորհրդանշական ձևով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հուշագրեր, շնորհակալագրեր և հրավիրատոմսեր պատրաստելու համար: Անհատները, կամավորներն ու կազմակերպությունները հրավիրվում են մասնակցելու գունեղ այս միջոցառմանը: ՄասնակցիԲր գեղեցիկ այս նախաձեռնությանը, դարձիԲր կամավոր և նոր կյանք պարգևիԲր` ի նշան հիշատակի նվիրաբերված միլիոնավոր ծաղիկներին` չլռեցնելով քո ձայնը: Ծաղկահավաքին մասնակցելու համար զանգահարիր FPWC` 55 52 09 հեռախոսահամարով, կամ ուղարկիր նամակ [email protected]  հասցին:




Լրահոս