Մինչ քաղաքական ուժերն ակտիվ նախընտրական պայքար են տանում, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը մեկնել է Բրյուսել՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Նաղդալյանը հայաստանյան պատվիրակությունից միակն է, որ մեկնել է: Այս այցն ուշագրավ է այն առումով, որ ԱԺ վերջին քառօրյան ձախողվեց քվորումի բացակայության պատճառով. եւ անգամ Նաղդալյանն այդ օրերին զլանում էր գալ խորհրդարան: Մինչդեռ հիմա Բրյուսել է մեկնել, այն էլ որպես շարքային պատգամավոր, քանի որ ԵԽԽՎ-ում այլեւս հանձնաժողովի նախագահ չէ:
ՇՐՋՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ