ԱՌԱՋԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ մի քանի օր առաջ  կրթության եւ գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանն  իր եղբորը պատկանող «Վալեմ» ռեստորանային համալիրում հանդիպել է արտոնագրից  զրկված  մի շարք բուհերի ռեկտորների  հետ: Հանդիպմանը  նախկին նախարարը գործարք է առաջարկել մասնակիցներին, համաձայն որի` ՀՅԴ-ին սատարելու դեպքում նրանց ղեկավարած կրթօջախները նախ` «նորից լիցենզիա կստանան», երկրորդ` կվերականգնեն իրենց երբեմնի հեղինակությունը: Փորձեցինք տեղեկությունները ճշտել ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արթուր Խաչատրյանից: Վերջինս ասաց, այդ ամենը տրամաբանական չէ եւ չի համապատասխանում իրականությանը:




Լրահոս