ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերջին շրջանում քաղաքական շատ հարցերում խորհուրդներ է տալիս Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: Հայտնի է, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարությունյանը համարվում է ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հավատարիմ պաշտոնյան: Իսկ Աբրահամյանն էլ իր հերթին հավատարիմ է ԲՀԿ առաջնորդ-խնամուն: «Ժողովուրդ»-ը փորձեց Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Ծառուկյանի կապի մասին տեղեկությունը ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից: Վերջինս ասաց, թե նման բան չկա. «Դա կատարյալ հիմարություն է»:




Լրահոս