Ինչպես տեղեկացնում է Armlur.am-ը, Երեւանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Մանվել Եղիազարյանի` Արաբոյի Մանվելի անունը չկա ընտրողների ցուցակում. նա գրանցված չէ ընտրողների ռեգիստրում: Թիվ 11 ԸԸՀ նախագահ Կարեն Մխիթարյանին հարցրինք, թե ինչպես կարող է մարդը, ում անունը չկա ընտրողների ռեգիստրում, առաջադրվել ու գրանցվել պատգամավորի թեկնածու: «Օրենքը չի պարտադրում, որ թեկնածուն գրանցված լինի ընտրողների ռեգիստրում: Առաջադրման համար ՀՀ ԸՕ-ն պահանջում է ՀՀ 5 տարվա քաղաքացիություն եւ 5 տարվա մշտական բնակություն: Այո՛, նա գրանցված չէ ընտրողների ռեգիստրում, իսկ քվեարկության օրը կարող է լրացուցիչ ցուցակում ընդգրկվել, քվեարկությանը մասնակցել»,-ասաց Մխիթարյանը:
ՉԳՐԱՆՑՎԱԾ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ