Արայիկ Հայրապետյան «Երկիր»
Միանգամից զգացվում է, որ Լավանդայի Արայիկը կուսակցական պայքարի փորձ չունի: Ինչպե՞ս կարող է ՕԵԿ-ի նման կուսակցությունը չզգալ ՀՀԿ-ի կարիքը, երբ նույնիսկ «Օրինաց երկրի» ծնունդն է Սերժ Սարգսյանի ցանկությամբ պայմանավորվում: Իսկ Արթուր Բաղդասարյանը ՀՀԿ-ի կարիքը միշտ ունի. հիմա էլ կոալիցիոն հետնապահ քաղուժի հայացքը սեւեռուն կերպով կենտրոնացած է Հանրապետականի վրա եւ ակնհայտորեն Սերժ Սարգսյանի բարեհաճությանն է ապավինում նոր խորհրդարանում ընդգրկվելու խնդիրը լուծված տեսնելու համար: Հետեւաբար, պետք չէ առաջ ընկնել ու «մեծ-մեծ խոսել»: