Տիգրան Տեր-Պետրոսյանի բողոք-դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը ապրիլի 22-ին դիմում-բոողք էր ներկայացրել թիվ 12 ԸԸՀ` նշելով, որ թիվ 12 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածուներ Գոհրա Վեզիրյանը և Լյովա Խաչատրյանը խախտել են ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետում ամրագրված նախընտրական քարոզչության սահմանված կարգը: Նրանք չսահմանված  տեղերում մասսայաբար փակցրել են քարոզչական նյութեր` մասնավորապես  Էրեբունի զանգվածի  բարձրահարկ շենքերի  պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր: Նույնանման  զանգվածային խախտումներ կան նաև Նորագավիթ թաղամասում: 
Ապրիլի 24-ին կայացած թիվ 12 ԸԸՀ- նիստի ժամանակ կայացվել էր  որոշում, համաձայն որի ոորշվել էր դիմել Երևանի քաղաքապետին` ուսումնասիրելու թիվ 12 ընտրատարածքում չսահմանված մեծամասնական ընտրակարգով պատգամավորի  թեկնածուներ Գոհար Վեզիրյանի  և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը  և չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառներ հայտնաբերելու դեպքում դրանք սահմանված կարգով անհապաղ վերացնել: Ինչպես նաև Գոհար Վեզիրյանին և Լյովա Խաչատրյանին տալ եռօրյա ժամկետ քարոզչական պաստառներն այլ վայրերում փակցնելու համար հիմք հանդիսացող  փաստաթղթղերը (վճարովի հիմունքներով  տեղեր առանձնացնելու մասին համապատասխան համայնքի ղեկավարի  վարչական ակտեր` առկայության դեպքում կամ պաստառներ փակցնելու թույլատրելի այլ վայրերի վերաբերյալ սեփականտերերի համաձայնությունները) թիվ 12 ԸԸՀ ներկայացնելու համար:   
Այսօր   Թիվ 12 ԸԸՀ նախագահ Ս. Սարգսյանը  ապրիլի 28-ով թվագրված քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Ա. Բաղդասարյանից  ստացել է  հետևյալ պատասխանը:   
Ի պատասխան Ձեր  25.04.2012 թ. գրության` հայտնում եմ, որ ի կատարումն թիվ 12 ԸԸՀ-ի N12 –Ա  որոշման, ուսումնասիրվել է  թիվ 12 ընտրատարածքում չսահմանված վայրերում (բարձրահարկ շենքերի պատերին, էլեկտրական սյուներին, էլեկտրական արկղերին և այլուր) մեծամասնական  ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ  Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի քարոզչական պաստառներ փակցված լինելու հանգամանքը և հայտնաբերվել են, ոչ թույլատրելի վայրերում պաստառներ, որոնք ապամոնտաժվել են Երևանի քաղաքապետարանի միջոցներով:   
Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը արձանագրում է, որ կամ քաղաքապետարանն է ստում, կամ թեկնածուներն են  նոր պաստառներ  փակցրել: Երկու դեպքում էլ տեղի է ունենում ընտրական օրենքի խախտում: 
Այս հայտարարության համար  համար մենք ունենք փաստեր: Ապրիլի 28-ին մեր շտաբի   աշխատակիցները շրջել են թիվ 12 ընտրատարածքում և տեսանկարահանել են այն փողոցները, որտեղ չսահմանված վայրերում փակցված են Գոհար Վեզիրյանի և Լյովա Խաչատրյանի պաստառները:
Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ 




Լրահոս