Ապրիլի 30-ին “Նարեկացի”արվեստի միության Շուշիի կենտրոնում բեմադրվեցին “Թատրոն X “թատերական փառատոնի ներկայացումները, այս մասին տեղեկանում ենք փառատոնի տարածած հաղորդագրությունից: Փառատոնի շրջանակներում հանդիսատեսին ներկայացել են Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասանական կազմը: Ներկայացվել են “Հարության ժամանակը” բեմադրությունը՝ ըստ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի, և Հովհաննես Թումանյանի “Թռչուն ընկեցիկ” տիկնիկային ներկայացումը: Հիշեցնենք, որ Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերստեղծվել է 2008թ. հունվարին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրող ռեժիսորն է ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը:
Թատրոն X թատերական փառատոնը Շուշիում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ