Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վերականգնումն ընթանում է ծրագրի համաձայն: 27-ամյա հայ ֆուտբոլիստի վերականգնման վերջնական ժամկետը կախված է այն հանգամանքից, թե որքան արագ ֆուտբոլիստը կկարողանա լավ վարզավիճակ ձեռք բերել:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին հարձակվողը ծնկի վիրահատության էր ենթարկվել: Այն ժամանակ ենթադրվում էր, որ Մովսիսյանին վերականգնվելու համար երկու ամիս է անհրաժեշտ: