Ալժիրի ջիհադականները հրապարակել են ֆրանսիացի զբոսաշրջիկ Էրվե Գուրդելի գլխատման տեսագրությունը: Այն վերտառված է եղել. «Արյունալի հաղորդագրություն՝ ֆրանսիական կառավարությանը»:
Երեքշաբթի «Հունդ ալ Հալիաֆա» խմբավորումը վերջնագիր է ներկայացրել Ֆրանսիային՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում դադարեցնել Իրաքի օդային ռմբակոծությունները:
55-ամյա Գուրդելն առևանգվել էր Ալժիրի հյուսիս-արևելքում՝ Քաբիլիա շրջանում:
Անցած շաբաթ Ֆրանսիան միացել է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի օպերացիային. տեղեկացնում է BBC-ն: