Մի քանի օր արաջ “Հրապարակը” գրել էր, որ Վայոց ձորում, հատկապես Վայք քաղաքում և հարակից գյուղերում ԲՀԿ-ն ակտիվորեն ցուցակագրում է իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ այլուր: ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: Արդյունքում երեկ և նախորդ օրը քաղաքացիներն ակտիվորեն ստացել են իրենց ,հասանելիքըե, սակայն ցուցակագրվածներից ոչ բոլորին է ալյուր բաժին հասել: Մի քանիսին է հասել, իսկ մնացածներին համատարած բաժանվել է 5 հազարական դրամ: Ի դեպ, վայքեցիները դժգոհ չեն մնացել, քանի որ բաժանված 25 կիլոգրամ 1-ին տեսակի ալյուրը համարժեք է 5 հազար դրամին:
Հրապարակ. Վայոց Ձորում ԲՀԿ-ն բաժանել է խոստացված ալյուրն ու 5-հազարական դրամներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ