ՀՀ արտգործնախարարությունն էլի ուշանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից պարզել՝ արդյոք իրական է այն տեղեկությունը, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է, և այժմ ՀՀ-ն այդ կետերի հիման վրա է բանակցություններն իրականցնում:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» hրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծը: Պայմանագրի նախագիծը հրապարակվել է առաջին անգամ, որտեղ ասված է. ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց պետք է միանա Հայաստանը ԵՏՄ մասին պայմանագրում և միջազգային պայմանագրերում ՀՀ անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը Պայմաններն ու անցումային դրույթները, Ապրանքների ու դրույքների ցանկը, որոնց համար անցումային շրջանում Հայաստանը կիրառելու է ներմուծման մաքսատուրքեր, որոնք տարբերվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնի դրույքներից ԵՏՄ տարածքից երրորդ երկրների տարածքով ԵՏՄ տարածք տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունների մասին արձանագրությունը:

Սակայն ԱԳՆ մամլո խոսնակը հայտարարեց, թե ինքը նախընտրում է հարցերին պատասխանել գրավոր ու հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել հրապարակված տեքստի առնչությամբ: Այսինքն՝ ԱԳՆ-ն ինչպես միշտ որոշել է ուշանալ. թերեւս որեւէ մեկին այլեւս չհետաքրքրի մամլո խոսնակի պատասխանը:




Լրահոս