13-ամյա երևանցին զվարճանում էր՝ կոտրելով էլեկտրագնացքի ապակիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին, երեկոյան, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Անվտանգության ծառայության հերթապահ մաս հաղորդվել էր, որ Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի մոտակայքում անհայտ անձինք քարով կոտրել են Երեւան-Գյումրի երթուղում գործով էլեկտրագնացքի ապակին:

Էլեկտրագնացքը կայարանից ուղեւորվում էր Երեւանի դեպո: Դեպքի վայր էին մեկնել Անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք պարզեցին խուլիգանի ինքնությունը՝ դա 13-ամյա տղա էր, ով զղջացել եւ ընդունել էր արարքը:

Ոստիկանությունից կանչվել էին անչափահասների հարցերով աշխատակիցները, ովքեր կշարունակեն աշխատանքը տղայի հետ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կրկին հիշեցնում է, որ նման դեպքերը երկաթուղում ոչ միայն բերում են նյութական կորուստների, այլ նաեւ վտանգավոր են ուղեւորների կյանքի եւ առողջության համար ու կոչ է անում զերծ մնալ նման քայլերից:




Լրահոս