Լևոն Արոնյանը 5-րդն է. ՖԻԴԵ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման հոկտեմբերյան աղյուսակը: Այն շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Նորվեգացի գրոսմայստերի վարկանիշը 2863 է:

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 3 աստիճան՝ հայտնվելով 5-րդ տեղում: Լևոն Արոնյանի վարկանիշը 2804-ից նվազել է 2793-ի:

100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ է գտել Հայաստանի ևս 4 ներկայացուցիչ. Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Հրանտ Մելքումյանը՝ 64-րդը, Սերգեյ Մովսեսյանը՝ 93-րդը, Վլադիմիր Հակոբյանը՝ 94-րդը:

ՖԻԴԵ, դասակարգման աղյուսակ.

1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2863

2. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2844

3. Վեսելին Տոփալով (Բուլղարիա)՝ 2800

4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2797

5. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2793

6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2785

7. Անիշ Գիրի (Հոլանդիա)` 2768

8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2767

9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2764

10. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2764




Լրահոս