ՀՀԿ-ի այսօրվա հանրահավաքն ավելի շուտ համերգ է. Վ. Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքագիտական կանխատեսումների ակումբում այսօր տեղի ունեցավ հանրային լսումների հինգերորդ լիագումար նիստը: Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
“Մեկ բան ակնհայտ է. կա մի սահմանափակ փոքրամասնություն՝ իշխանություն, եւ ջախջախիչ մեծամասնություն՝ հայ ժողովուրդը եւ մնացած բոլոր քաղաքական ուժերը”,-հայտարարեց նա` հավելելով, որ այս մասին են վկայում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքները, մինչդեռ ՀՀԿ-ի այսօրվա հանրահավաքն ավելի շուտ համերգ է, քան հանրահավաք:  Նիստի ընթացքում քաղաքական ուժերը` Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու “Բարգավաճ Հայաստան”-ը պայմանավորվեցին, որ ընտրությունների օրը ընտրատեղամասերում իրենց ներկայացուցիչները համագործակցելու են եւ միասնական շտաբը ամեն ընտրատեղամասում իրավիճակը վերահսկող 5-6 մարդ կունենա:




Լրահոս