«Ոչ մեկը չի տոնում մայիսի 1-ը՝ բանվորի տոնը, որովհետեւ տոնելու համար մարդու ձեռքն ու խիղճը պետք է մաքուր լինի»:
Այն, որ մայիսի 1-ը՝ որպես տոն, վաղուց չի նշվում, հայտնի է: Պատճառն այն է, որ Հայաստանում պարզապես «աշխատավոր» չկա: Ո՞վ նշի, ո՞ւմ համար: Ինչ վերաբերում է խղճի ու ձեռքերի մաքրությանը, ապա ձեռքերը միշտ կարելի է լվանալ: Եւ տարօրինակ է, որ ձեռքերի մաքրության հարց է բարձրացվում: Ի՞նչ կապ ունեն մաքուր ձեռքերն աշխատավորների հետ: Այ եթե խոսենք խղճի մասին, ապա դրա մաքրության դեմ անհնար է պայքարել: Ինչպե՞ս կարելի է լվանալ: Հետեւաբար պետք է ցավով արձանագրել, որ անգամ Կոմկուսի հաղթանակը չի կարող ստիպել ՀՀ-ում գործող ռեժիմին, որ մայիսի 1-ը նշվի որպես աշխատավորի օր: