Չինաստանում բացվել է 300 մետրանոց ապակե կամուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական Խունան նահանգում բացվել է 300 մետր երկարությամբ կամուրջ, որը պատրաստված է թափանցիկ նյութից. տեղեկացնում է Telegraph-ը:

Կամուրջը 180 մ բարձրության վրա իրար է միացնում երկու լեռների գագաթները:

Կամրջով անցնել ցանկացողները կարող են դիմել հատուկ վարժեցված անձնակազմին, որի անդամները կամրջի այցելուներին հոգեբանական օգնություն կցուցաբերեն:

Սա Չինաստանում մեծ բարձրության վրա գտնվող և թափանցիկ նյութից պատրաստված առաջին կամուրջը չէ: Նման կանուրջ ավելի վաղ կառուցվել էր Տանմեն սարի գլխին՝ 1900 մ բարձրության վրա:




Լրահոս