«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանը մոտեցել է ծերացած երկրների շեմին: Այս մասին երեկ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Երբ որեւէ հասարակության մեջ 60 տարեկանից ավելի տարիք ունեցող մարդկանց քանակը կազմում է բնակչության 8%-ը, ապա այդ երկիրը համարվում է երիտասարդ, 8-13%-ը` ծերացող, իսկ 13%-ից ավելին` ծերացած: «Այսօր Հայաստանում 60-ից ավելի տարիքի մարդիկ կազմում են 13% եւ դա նշանակում է, որ Հայաստանը գտնվում է ծերացող ազգերի վերին շեմի մոտ եւ մոտենում է արդեն ծերացած երկրներին: Եթե այսօր ոչինչ չփոխվի, ապա 2050թ. մեր բնակչության մեկ երրորդը կկազմեն 65-ից ավելի տարիք ունեցող մարդիկ»,- նշեց մասնագետը: Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչի տրամադրած վիճակագրության՝ այսօր աշխարհում 60+ տարիքային խմբի մարդկանց քանակը կազմում է 12%, իսկ 2030թ. 60-ից ավելի տարիք ունեցող բնակչության թիվը կլինի ավելի շատ, քան մինչեւ 10 տարեկան երեխաների թիվը: Ըստ կանխատեսումների, 2050թ. տարեցների թիվը երկրագնդի վրա կլինի 2 միլիարդ՝ կազմելով այդ պահին երկրի բնակչության 20%-ը»: Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հայաստանը մոտեցել է ծերացած երկրների շեմին. «Հայոց աշխարհ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ