Դատարան է հանձնվել միջնորդություն Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքի փոփոխելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է մոսկովյան դատարանի մամլո քարտուղար Աննա Ֆադեևան: Ըստ նրա, միջնորդությունը կքննարկվի այսօր՝ հոկտեմբերի 3-ին:
ՌԴ Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանել որոշումը:
Գործարար Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009թ.-ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից իր գլխավորած «Բաշնեֆտի» բաժնետոմսերը ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգին ապօրինի վաճառքի մասնակցության մեջ: Նրան փողի հափշտակման և լվացման մեղադրանք է ներկայացվել:
«Բաշնեֆտի» գործով առավել բարձրաստիճան մեղադրյալն է ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, որ հանդիսանում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ներկայումս Եվտուշենկովը գտնվում է տնային կալանքի տակ: