Գյումրիի հանրահավաքի ընթացքում երթևեկությունը կարգավորող լուսակիրները չէին գործում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած որոշ խոչընդոտների՝ ոչ իշխանական «եռյակ» միության՝ թվով 8-րդ հանրահավաքը Գյումրիում կայացավ: Քաղաքի Թատերական հրապարակը մարդաշատ էր: Հատկանշական է, որ մինչ կսկսվեր հանրահավաքը, և այն պահին, երբ  ոչ իշխանական ուժերի մեքենաները մտան Գյումրի, Թատերական հրապարակ տանող Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը կարգավորող լուսակիրներն անջատված էին:  Ավտոմեքենաների շարասյուները և մարդկանց բազմությունը փողոցն անցան անկանոն: Դրանք հանգած մնացին մինչև հանրահավաքի ավարտը:

Թեպետ հանրահավաքին ներկա չէր Գյումրի քաղաքի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քանի որ ինչպես տեղեկացանք, վերջինս արձակուրդի մեջ է և գտնվում է ՀՀ սահմնաններից դուրս: Այնուամենայնիվ, ներկա էին տեղացի ԲՀԿ-ական ներկայացուցիչներ:

armlur.am-ի հետ  զրույցում հավաքված գյումրեցիներն ասացին, որ  խոսակցությունները տարբեր են, մի քանի օր է՝ քաղաքում շրջանառվում են լուրեր, թե այս հանրահավաքներն «իշխանության սարքածն» են, և հույսեր առանձնապես կապել պետք չէ: Սակայն նշեցին՝ եկել են, քանի  որ հավատում են, որ  իրականում շինծու ոչինչ չկա, և »եռյակն» իսկապես մտածում է ժողովրդի մասին: Նրանցից շատերը հոկտեմբերի 10-ին պատրաստվում են մեկնել մայրաքաղաք՝ մասնակցելու համազգային հանրահավաքին:

Արևիկ Հակոբյան (Գյումրի)

lusakir

lusakir2

lusakir3

gyumri hanrahavaq

gyumri hanrahavaq2

gyumri hanrahavaq3

gyumri hanrahavaq4




Լրահոս