Հայ «օրենքով գողը» մասնակցել է նոր թագադրության (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է «Պրայմ Կրայմ»-ը, նախորդ շաբաթ Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել նոր «օրենքով գողի»` Տենգո Գալցու թագադրումը: Տենգոյի հարցը լրջորեն քննարկման էր դրվել նրա գալցի ազգականների` Իրակլիի և Լևան Բուլեսկերիայի, ինչպես նաև՝ Հուսեյն Սլեպոյի, Դատո Կրասնոդարսկու, Արա Արմավիրսկու կողմից` վերջին հավաքի` «սխոդկայի» ժամանակ: Ներկաներից ամենահարգվածն ու ավագը պիտերցի պատրիարք Սաչինոն էր:

Այսօր «Նևսկիի խաղաղ նավահանգստում», որի հյուսիսային մայրաքաղաքն արդեն տասնամյակներ շարունակ «ծառայում» է «օրենքով գողերին», կայացել է որոշ հակամարտող խմբերի հանդիպում: Մի կողմում էին Աբխազիայից սերող Կարդավա եղբայրների կլանի հետ խնդիրներ ունեցողները, որոնց միջնորդությամբ էլ Տենգոն թագադրվեց: Հենց նրանց էլ հավակնում է միանալ տեղացի «սլավոնացի» Լյոխա Իրկուտսկին: Մյուս կողմում էլ վրացական կլանն էր, որի մեջ մտնում են Ռաջենը, Լաշա Բարջգան և վերջերս թագադրված Զուրա Կախետինեցը: Նշվում է նաև Միրիչի անունը, ով մինչև վերջին ժամանակները օգնություն է ցուցաբերել Ալիկ Ռիժիին: Ներկա են եղել նաև ավագ սերնդի ներկայացուցիչներից, ովքեր կայացել են դեռևս 90-ականներից և վերջին շրջանում ուշ-ուշ են ստվերից երևում: Բոլոր երեք կողմերն էլ, անտեսելով ներքին տարաձայնությունները, Պիտերում իրենց բավականին ազատ են զգում: 

Ինչ վերաբերում է հենց Բարդավա եղբայրներին, նրանց համերկրացի Տենգոյի հարցերը քննարկելիս նրանք չեն մասնակցել, իսկ ավելի ստույգ` նրանց կարծիքն անգամ չեն հարցրել:

gox

Մալխասը (Մախո Պիտերսկի) և Բեսիկին (Բեսո Ռուստավսկին)




Լրահոս