![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/erkr.jpg)
Արևմտյան Վրաստանում չորեքշաբթի երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, տեղական ժամանակով ժամը 16:36-ին 3,7 բալանոց ցնցումները զգացվել են Իմերեթիի տարածաշրջանում:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկատվություն չկա:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իմերետի, ինչպես նաև` Ռաչա և Քվեմո Քարտլի տարածաշրջանները համարվում են սեյսմիկ ակտիվ գոտի: