Մոսկվայում երկաթուղու գծերի վրա երկու երեխա է զոհվել. 7 և 8 տարեկան աղջիկներն էլեկտրագնացքի տակ են ընկել Մատվեևսկոյե կայարանի մոտ:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, երկու երեխաներն էլ ստացած վնասվածքներից տեղում մահացել են:
Զոհված երեխաներին մինչ այդ նկատել են շան հետ զբոսնելիս:
Երկաթուղու ղեկավարությունը հայտարարել է, որ գնացքի անձնակազմն ամեն բան արել է՝ վրաերթից խուսափելու համար և խնդրել երեխաներին առանց հսկողության չթողնել երկաթուղու վտանգավոր հատվածներում: