Տեսնո՞ւմ եք Գ. Ծառուկյանին նախագահի պաշտոնում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարգավաճ Հայաստան կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին չբացառեց նախագահական առաջիկա ընտրություններում  իր առաջդրվելը`անտեսելով այն հանգամանքը, որ իրենց ոչ իշխանական եռյակի մյուս կուսակցությունները` ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ն այս հարցի շուրջ տեսակետ դեռ չեն արտահայտել: Թե ինչ է մտածում հասարակությունը ԲՀԿ ղեկավարի մտադրության վերաբերյալ, Armlur.am -ը հետաքրքրվեց երևանցիներից: Մեր համաքաղաքացիների կարծիքով այս հավակնորդը արժանիքներ շատ ունի: Նա հայտնի է բիզնեսի ոլորտում ունեցած հաջողություններով, ամենատարբեր սոցիալական խմբերին ուղղված բարեգործական միջոցառումներով և այլն: Նախագահի արժանիքներ, սակայն, Ծառուկյանին չէին վերագրում` նշելով, որ սպորտի հանդեպ հետաքրքրությունն ու մարզաշխարհի ոլորտում ունեցած դերակատարությունը կամ եկեղեցի կառուցելը բավարար չեն, որպեսզի մարդն աշխատի այդ պատասխանատու պաշտոնում:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս