Աղջիկների մեծ ծեծկռտուք՝ Արշալույս գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Արշալույս գյուղում գտնվող ռեստորանում հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել: Նշված օրը Այնթափ գյուղի բնակիչ 31-ամյա Ռուզաննա Նազարյանն իր մոտ ընկերուհու ու Ալեքսանի հետ միասին գնացել է Արշալույս գյուղում գտնվող ռեստորան:

Սկզբում աղջիկները հիանալի ժամանակ են անցրացրել, սակայն երբ մի փոքր գինովցել են, սկսվել է կռիվ կինոն: Ըստ ականատեսների՝ ռեստորանի 3-րդ սեղանին նստած կանայք սկսել են բարձր գոռգոռալ, որից հետո աղջիկներից մեկը ապտակել է մյուսին:

Ռեստորանի աշխատակիցները, նկատելով, որ կանայք վիճում են, չեն միջամտել, քանի որ վստահ են եղել, թե նրանց ուղեկցող տղամարդիկ կհանգստացնեն վիճողներին, սակայն ավելի ուշ տղամարդն ու կանանցից մեկը ծեծել են մյուս կնոջը: Տեսնելով այս ամենը՝ ռեստորանի աշխատակիցները փորձել են հանգստացնել հաճախորդներին, սակայն իրենք էլ են ծեծի ենթարկվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս