Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հոկտեմբերի 11-ին Դիլիջան քաղաքում մասնակցել է Դիլիջանի միջազգային դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխանող նման հաստատության առկայությունը՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի կրթության մակարդակի բարձրացմանը, միջազգային առաջատար փորձի արդյունավետ կիրառմանը: