ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը ,Ժողովուրդ ե-ի հետ զրույցում նշել է, որ պետական բյուջեն այս պահի դրությամբ չունի այնքան միջոցներ, որ կարողանա վերադարձնել ժողովրդի ավանդները: Անդրադառնալով ՕԵԿ-ի այն հայտարարությանը, թե իրենք երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիների ավանդները վերադարձնելու են, նախարարն ասել է, ,իրենք նախ առաջին հերթին մեր պետական բյուջեն պետք է քառապատկեն, տասնապատկեն, որից հետո նոր խոսեն ավանդների վերադարձման մասինե: Նախարարի հետ թերթի զրույցից մի հատված ստորև.
-Պարոն Գրիգորյան, ,Օրինաց երկիրե կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ողջ քարոզչության ընթացքում հայտարարում էր, որ իրենք երկու տարվա ընթացքում վերադարձնելու են բոլորի ավանդները: Որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` խնդրում եմ ասեք, ՀՀ պետբյուջեն այդքան հնարավորություն ունի` ժողովրդի ավանդները վերադարձնելու համար:
-Ավանդների վերադարձման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում ոչ տեղի է ունեցել և ոչ էլ, ըստ երևույթին, տեղի կունենա: Այս պահին գոյություն ունի ընդամենը ավանդների փոխհատուցման գործընթաց, որը գործում է 2005 թվականից: Սա շատ կարևոր բան է, որը պետք է տարանջատենք մեկը մյուսից: Երկրորդը` ավանդների վերադարձ` նշանակում `, որ ՀՀ բյուջեն պետք ` առնվազն 10 միլիարդ դոլարին համարժեք դրամ ունենա, որպեսզի ամբողջությամբ ավանդները վերադարձնի: Սակայն, ինչպես բոլորին է հայտնի, մեր պետական բյուջեի հնարավորությունները բավականին սուղ են, այն ընդամենը 2,5 միլիարդ դոլարի սահմաններում է: Հիմա, թե որ քաղաքական ուժն ինչպիսի հայտարարություններ է անում, որ ավանդները կվերադարձնենք, դա ընդամենը քաղաքական մանիպուլիացիաներ են: