«Հրապարակ» թերթը գրում է. «ՃՈ նախկին պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկությունից հետո դեռեւս ուշքի չի գալիս: Պաշտոնանկության պահից նրա հեռախոսն անջատված էր, ասում էին՝ Հայաստանում չէ: Երեկ արդեն միացված էր հեռախոսը, սակայն ցավոտ թեմայից չէր ուզում խոսել: Լսելով մեր թղթակցի հարցը, թե ինչն էր իր պաշտոնանկության բուն պատճառը, վերջինս շատ ընկճված պատասխանել է. «Ես հավես չունեմ խոսամ»: Մեր դիտարկմանը, թե ոստիկանապետը խորհրդակցության ժամանակ դժգոհել է համակարգի աշխատանքներից, դա՞ է պատճառը, թե՞ այլ պատճառներ կան, Գալստյանը մի քանի անգամ կրկնել է` «չգիտեմ»: Մեզ հասած տեղեկություններով, նա առաջիկայում պաշտոն կզբաղեցնի ոստիկանության կենտրոնական ապարատում, թե կոնկրետ որտեղ, դեռ հայտնի չէ: Ասաց` «չգիտեմ»: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանն Արսեն Գալստյանին «համազգեստի միջից հանելու» որոշումը հանկարծակի էր կայացրել` իր մոտ հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին Գալստյանը ներկա չէր եղել` արձակուրդում էր: Նրա պաշտոնն զբաղեցրած Արտակ Հարությունյանը, ով Վովա Գասպարյանի խորհրդականն էր, երեկ արդեն հավաքել է ենթականերին ու ոստիկանապետի հանգով խիստ-խիստ խոսել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: