Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Երեւանում ընկերական խաղ անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու հետ և պարտություն կրեց 0:3 հաշվով: Հանդիպման առաջին գոլը 7-րդ րոպեին խփեց Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Լոիկ Ռեմին:
Առաջին խաղակեսում երկու կողմերն էլ ունեին գոլեր խփելու հնարավորություններ, սակայն չօգտագործեցին դրանք: Խաղի 55-րդ րոպեին «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը 11 մետրանոց հարվածով խփեց Ֆրանսիայի հավաքականի երկրորդ գոլը՝ 2:0: 84-րդ րոպեին Գրիզմանը խաղի հաշիվը դարձրեց 0:3:
Ընկերական խաղ
Հայաստան – Ֆրանսիա՝ 0:3
Լոիկ Ռեմի, 7 , Ժինյակ, 55, Գրիզման, 84
Լուսանկարը՝ Armsport.am