«Ես՝ որպես իրավաբան, բազմիցս ասել եմ, որ ՀՀ սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի. հիմա, այսօր, մի փոքր ուշ, մի փոքր շուտ, քննարկման հարց է: Մեր Սահմանադրությունն ունի շատ բացեր ու թերություններ»,- նշեց նա, հավելելով, թե չի ցանկանում մեկնաբանել քաղաքական գործիչների կարծիքները, տալ քաղաքական գնահատականներ:
Հովհ. Մանուկյանը չբացառեց, որ որոշ զիջումներ կարող են լինել: «Գուշակություն անելն անշնորհակալ գործ է, քաղաքականություն է, ամեն ինչ էլ հնարավոր է: Հանրային քննարկումների փուլը ևս դեռևս չի ավարտվել, քաղաքական հարթության մեջ այն ևս չի քննարկվել»: