Ներկայացված դեպքը տեղի է ունեցել Լեհաստանի կենդանաբանական այգում:
Այգու այցելու երեխաները տեսել են, թե ինչպես է արու առյուծը դաժանորեն սպանում էգ առյուծին: Այցելուները նախ կարծել են, թե կենդանիները խաղում են, սակայն հետո հասկացել են, որ առյուծներից մեկը սատկել է:
Կենդանաբանական այգու տնօրեն Միշել Տարգովսկին հայտարարել է, որ դա այգու պատմության ամենադաժան դեպքն է: Նա ներողություն է խնդրել այցելուներից այդ ամենին ականատես լինելու համար:
«Մենք չէին կարող կանխատեսել նման բան»,-ասել է նա: