Հայաստանի հավաքականի և հունական «Օլիմպիակոս»-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն ապաքինվել է վնասվածքից: Նա արդեն մարզվում է իր թիմի ընդհանուր խմբի հետ:
26-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել է այն 18 խաղացողի ցանկում, ովքեր «Օլիմպիակոս»-ի կազմում մեկնել են Կրետե կղզի՝ Հունաստանի առաջնության 6-րդ տուրի «Էրտոգելիս»-ի դեմ կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար։