Հ. Մխիթարյանը լավ ֆիզիկական վիճակում է. Յուրգեն Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներ Մարկո Ռոյսը, Իլկայ Գյունդոգանը և Հենրիխ Մխիթարյանը լավ ֆիզիկական վիճակում են: Այս մասին հայտնել է ակումբի  գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Նա անդրադարձել է  առաջնության 8-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Քյոլն»-ի դեմ խաղին:

«Բոլորը սպասում են, որ այդ տղաները դուրս կգան խաղադաշտ, և ամեն ինչ անմիջապես կշտկվի: Թվում է` նրանց հայտնի անուններն արդեն հերիք են դրա համար: Սակայն ես նրանցից դեռ չեմ ակնկալում 100 տոկոս արդյունավետություն:

Մենք լավ գիտենք մեր խնդիրները: Սակայն այլ բան է այդ խնդիրները լուծելը: Բայց մենք ձգտում ենք»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին կայանալիք «Քյոլն» – «Բորուսիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին:




Լրահոս