Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ է գտել տեղեկատվություն, թե իբր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 97 հասցեում կոյուղագծի խցանումից ստեղծված հակասանիտարական վիճակի պատճառով խոլերայի դեպքեր են արձանագրվել, եւ իբր 5 երեխա հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եւ, առհասարակ, հանրապետությունում խոլերա հիվանդության որեւէ դեպքի առկայությունը։