ՎԱՐՉԱՊԵՏԸ ՓԱԽԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառման ավարտից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում էր արագ քայլերով հեռանալ, նրան մի տիկին մոտեցավ ու պահանջեց իրեն վերադարձնել «Խնայբանկ»-ում ներդրած ավանդը: Վարչապետը ստիպված եղավ մի քանի վայրկյան լսել տիկնոջը, քանի որ նա շատ վրդովված էր եւ չէր թողնում՝ Սարգսյանը տեղից շարժվի: «Ինչո՞ւ չեք տալիս ավանդները, մեռնենք գնանք, բա էտի ո՞նց ա լինելու, դիմումներ եմ տվել, 7 հազար ռուբլի փող կա, որը չեն վերադարձնում, ես միայնակ, անժառանգ կին եմ»,-նշեց տիկինը, ում վարչապետը լսում ու ժպտում էր: Հռիփսիմե Ավագյան ներկայացած տիկինն ասաց, որ բոլոր ատյաններին դիմում է գրել, բայց արդյունք չկա: Վարչապետին փորձեց «փրկել» նրա շուրջ հավաքվածներից մեկը՝ ասելով, թե ավանդների մենաշնորհը պատկանում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, եւ պետք է նրան դիմել: Իսկ վարչապետը տիկնոջը խորհուրդ տվեց մոտենալ իր մամլո խոսնակ Արամ Անանյանին ու հեռացավ:




Լրահոս