ՍՐՏԻ ԽՆԴԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելիս: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մեկ տարվա զինծառայող Գոռ Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Սեւանի շրջանի Դդմաշեն համայնքից է: Տեղի բնակիչներից տեղեկացանք, որ Գոռը սրտի հետ կապված խնդիրներ ունեցել է դեռեւս դպրոցական տարիներին: «8-րդ դասարանում նա մի անգամ ուշաթափվել է, որից հետո նրան դպրոցում արգելեցին  ֆիզկուլտուրայի դասերին մասնակցել»,-մեզ հետ զրույցում ասաց գյուղացիներից մեկը: Հարցին, թե զորակոչվելուց առաջ մանրամասն բուժզննում չի անցել, նրանք պատասխանեցին. «Միգուցե բուժվել է, չգիտենք: Սովորած տղա էր: Մենք շատ զարմացած ենք, որ նման բան եղավ»:




Լրահոս