ԳՆԴԱԿՈԾՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանագոտում կրկին անհանգիստ է: Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակոցներ են   հնչել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գոտում: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը, մայիսի 8-ի երեկոյան՝ ժամը 20:30-ից մինչեւ կեսգիշեր, ադրբեջանական զինուժը գնդակոծել է գյուղի տարածքը, բարեբախտաբար, տուժածներ չկան: «Գնդակոծությունից վնասվել են գյուղի մի քանի տների տանիքի ծածկը եւ պատերը»,-հայտնեց սահմանամերձ համայնքի ղեկավարը, ում հավաստմամբ՝ գյուղացիները գնդակոծությունից չեն վհատվել, նրանց ոգին ուժեղ է: «Այսօր մայիսի 9-ի կապակցությամբ գյուղի մշակույթի տանը մեծ միջոցառում ենք արել, համերգ է եղել, ելույթ են ունեցել գյուղի դպրոցի աշակերտները, այժմ էլ  նստած քեֆ ենք անում, տոնը նշում»,-նշեց Չինարիի գյուղապետը:
Հարեւան Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանից էլ տեղեկացանք, որ մայիսի 8-ի երեկոյան՝ ժամը 19-ից մինչեւ գիշերվա 2-ը, ադրբեջանական զինուժը գնդակոծել է Մովսեսի տարածքը, տուժածներ ու վնասներ չկան: Գյուղապետն ասաց, որ մովսեսցիները համակերպվել են ադրբեջանցիների  գնդակոծություններին, գյուղում խուճապային տրամադրություններ չկան:




Լրահոս