ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Ջոլիետ քաղաքի 35-ամյա բնակիչ Ջոզուե Մանրիկը արդուկով այրել է իր 11-ամյա որդուն 1 դոլար գողանալու համար: Միջադեպի օրը Մանրիկը գինովցած է եղել եւ նկատելով, որ իր մեկդոլարանոցն անհետացել է, սկսել է կաշվե գոտիով հարվածել քնած երեխային` նրան արթնացնելու համար, այնուհետեւ տաք արդուկով այրել է նրա ձեռքն ու դեմքը՝ մեղադրելով գողության մեջ: Մանրիկին պայմանականորեն ազատ են արձակել 100 հազար դոլար գրավի դիմաց:
ԱՅՐԵԼ Է ՈՐԴՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ