«Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Վեսթ Բրամվիչ»-ի դեմ խաղում ազդրի վնասվածք է ստացել:
Նա ստիպված է եղել լքել խաղադաշտը հանդիպման 75-րդ րոպեին: Վնասվածքի ծանրության աստիճանն ու ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն: