Չիլիի Կոնսենսյոն քաղաքում հասարակական տրանսպորտի վարորդը միայնակ բռնել է կողոպտչին՝ չկտրվելով իր ավտոբուսի ղեկից, տեղեկացնում է NEWSru.com-ը:
Տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ ավտոբուս են բարձրացել մի քանի կանայք, իսկ նրանց հետևել է մի երիտասարդ: Տղամարդը փորձել է ուղևորուհուց խլել նրա պայուսակը, սակայն դա նրան չի հաջողվել: Դրանից հետո գողը փորձել է փախչել, սակայն ավտոբուսի վարորդը փակել է դուռը՝ դրանով սեղմելով հանցագործի ձեռքը:
Իր հիմնական պարտականությունների կատարումից չկտրվելով` վարորդը հանել է բեյսբոլի փայտը և սկսել է հարվածել երիտասարդի մեջքին և ձեռքին, որով վերջինս փորձել է պաշտպանվել: Հետաքրքիր է, որ վարորդը ոչ մի վայրկյան չի կանգնեցրել ավտոբուսը` շարունակելով ծեծի ենթարկել հանցագործին:
Ավտոբուսը հաջորդ կանգառն արել է ոստիկանության բաժանմունքի մոտ, ուր ձեռքից ձեռք է հանձնել ծեծված հանցագործին: