Այսօր «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ հիմնադիր Արմեն Նազարյանը պաշտոնական հաղորդագրություն է հղել, որում ասվում է, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը շարունակում է իր գործունեությունը և առողջացման ծրագրից արդեն իսկ քայլեր են իրականացվել:
«Իհարկե, կազմակերպությունն առայժմ դժվարություններ ունի հաղթահարելու, այնուամենայնիվ բանկերի հետ երկար տարիների արդյունավետ համագործակցությունը և կառուցողական բանակցությունների շնորհիվ ստեղծված փոխըմբռնման միջավայրը թույլ է տալիս կայունացնել առկա իրավիճակը: Բանակցությունները ավարտված են, և բանկերի հետ հարաբերությունները կարգավորված են, ինչի շնորհիվ այժմ մենք սկսում ենք մատակարարների հետ բանակցությունների փուլը: «Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ն հայտնում է իր երախտագիտությունը դժվարությունների ժամանակ ընդառաջ եկած հավատարիմ գործընկերներին ու մատակարարներին, ինչպես նաև իր պատրաստակամությունը պատճառած անհարմարությունները հարթելու և հետագայում իր վարկանիշը վերականգնելու մասին», – նշել է Ա.Նազարյանը: