Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիա»-ն կրկին հաղթանակ տարավ: Գերմանական ակումբը մրցակցի հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց թուրքական «Գալաթասարային»:
Արդեն առաջին խաղակեսում գերմանական ակումբն առջևում էր երեք գնդակի առավելությամբ: Երկրորդ խաղակեսում նրանք աչքի ընկան ևս մեկ անգամ:
Խմբի մյուս խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը կամային հաղթանակ տարավ բելգիական «Անդերլեխտ»-ի նկատմամբ:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր, D խումբ
«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Բորուսիա» Դ.» (Գերմանիա)՝ 0:4
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 6, 18, Մարկո Ռոյս, 41, Ադրիան Ռամոս, 83
«Անդերլեխտ» (Բելգիա) – «Արսենալ» (Անգլիա)՝ 1:2
Էնդի Նաջար, 71 – Կիրան Գիբս, 89, Լուկաշ Պոդոլսկի, 90+1