Google-ի թոփ-մենեջերը թռել է 41 հազար մետրից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Google ընկերության ղեկավարներից մեկը՝ Ալան Յուստասը, թռիչք է կատարել ստրատոսֆերայի վերին սահմանից՝ 41 000 մետրից, գերազանցելով ավստրիացի Ֆելիքս Բաումգարտներին:

57-ամյա Յուստասը, ով զբաղեցնում է Google-ի ավագ փոխնախագահի պաշտոնը, հատուկ հատուկ պարագաների միջոցով երկուսուկես ժամվա ընթացքում բարձրանալով մթնոլորտի վերին շերտերը, այնտեղ կես ժամ է անցկացրել, ինչից հետո թռել է ցած:

141025033119_skydiving_balloon_624x351_ap

90 վայրկյան ազատ անկում կատարելուց հետո, նա գերազանցել է ձայնի արագութունը;
Մոտ 5 րոպե Յուստասովը աղատ թռիչք է կատարել, այնուհետեև՝ 9 հազար մետր բարձրության վրա, նա բացել է պարաշյուտը և փափուկ վայրեջք կատարել: Նախորդ ռեկորդը պատկանում է Ֆելիքս Բաումգարտներին, ով 2012թ.-ին թռել էր 38,969 մետրից:

Թռիչքը Paragon Space Development կորպորացիայի նախագծի մի մասն է կազմում, որի նպատակն է ստրատոսֆերայի ուսումնասիրումը 30 հազար մետրից բարձր մակարդակի վրա:

Յուստասը, ով նաև օդաչու է, իր թռիչքը նախապատրաստել էր մի քանի տարի, տեղեկացնում է BBC-ին:

141025033220_skydiving_suit_624x351_ap




Լրահոս