Լենինգրադի մարզում դպրոցական աղջիկը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ. գրում էlenta.ru-ն: Ինչպես տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղի վարչությունից, հանրակրթական դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ 6-րդ դասարանի 12-ամյա աշակերտուհին հանկարծամահ է եղել հենց դպրոցում:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ և նշանակվել բժշկական փորձաքննություն:
Սա ֆիզկուլտուրայի դասի ժամանակ առաջին մահվան դեպքը չէ: 2014-ի սեպտեմբերին աշակերտն Ուլան-Ուդեից անհաջող ցատկ է կատարել, գլխի հարված ստացել և մահացել: 2014թ. ապրիլին դասի ժամանակ վատ է զգացել Սոչիից 8 տարեկան մի աշակետ, ով նույնպես հետագայում մահացել է: