«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այս տարվա սեպտեմբերի 16-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես պարզեցիք՝ նախկին պատգամավորը հայցը ներկայացրել է իր կնոջ` Լարիսա Միքայելյանի դեմ` պահանջելով առոչինչ ճանաչել ինչ-որ գործարք: «Ժողովուրդ»-ը փորձեց նախկին պատգամավորի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանից պարզել, թե ինչ խնդիր ունի պատգամավորն իր կնոջ հետ, որ դիմել է դատարան: «Կեղծ պայմանագիր է եղել, դիմել են դատարան` այն կարգավորելու համար»: Իսկ թե ինչ պայմանագիր է եղել ամուսինների մեջ, Լեռնիկ Հովհաննիսյանը չցանկացավ մանրամասնել` ասելով, որ շուտով վճիռը կհրապարակվի, կիմանանք»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: