Աղավնատուն գյուղի բնակչի տանը թմրամիջոց է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և ՀՀ ՖՆ նախաբացթողումային հսկողության վարչության 6-րդ բաժնի աշխատակիցները խուզարկություն են կատարել Աղավնատուն գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Շմավոն Շ.-ի տանը: Արդյունքում՝ ննջասենյակի պահարանի վրա դրված արկղի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել սուր հոտով դեղնականաչավուն զանգված` մոտ 80 գ կշռով:

Ըստ Շմավոն Շ.-ի հայտարարության՝ նշված զանգվածը պատկանում է իրեն, իր անձնական օգտագործման համար ինքը քաղել է Աղավնատուն գյուղի դաշտամիջյան հատվածից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է քննություն:




Լրահոս