Ռալֆ Յիրիկյանը հրաժարվել է օգնել Արսեն Խոջոյանի ընտանիքին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանին գրեթե ոչ ոք այլևս չի հիշում: Խոջոյանների ընտանիքի համար, սակայն, իրենց որդու երկրորդ վերածնունդը դժբախտությունը դժվարությունների է վերափոխել: Ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում է. Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում գտնվող նրանց տունը կիսախարխուլ վիճակում է: Ընտանիքը բաղկացած է 9 անդամից, որոնցից 7-ն աշխատանք գտնել չկարողանալու պատճառով գործազուրկ է, իսկ նախքան Արսենի գերությունը, ըստ ընտանիքի մոր՝ տիկին Սվետլանայի, իրենք մի քանի բանկում վարկային պարտավորություններ ունեին:

Արսենի 5-ամսյա գերության շրջանում դեպրեսիայի մեջ հայտնված ընտանիքը, բնականաբար, ֆինանսական խնդիրների մասին մտածելու հնարավորություն անգամ չի ունեցել: Վարկատու բանկերը բարի կամք առ այսօր չեն դրսևորել ու գոնե ժամանակավորապես սառեցրել Խոջոյանների պարտքի աճող տոկոսները: Ազատության շունչը ճաշակելուց հետո, ինչպես բազմիցս ենք գրել, Արսենն առաջին հերթին առողջական խնդիրներն է փոքր-ինչ վերականգնել: Ապա անցել է աշխատանքի՝ իրենց պատկանող անասուններին հետևելով ու իր հետ պատահած դժբախտության արդյունքում ընտանիքի կրած նյութական կորուստները վերականգնելու ակնկալիքով օգնության դիմել մի շարք հայտնի ընկերությունների և գործարարների. Արսենին ավելի շատ մերժել են:

«Վիվա սելլ» ընկերությունում նշել են. «Ուսումնասիրել են Սվետլանա Խոջոյանի դիմումում ներկայացրած իրավիճակն ու պայմանները և եզրակացրել, որ նրանց ոչնչով օգնել չեն կարող»: Ի դեպ, ընտանիքն անհատույց օգնություն չի ակնկալել: «Վիվա սելլ»-ին ուղղված դիմումում նշվել է, որ, ըստ էության, պարտքով գումար են ակնկալում ընկերությունից՝ պարտավորվելով ավելի ուշ գումարը մաս-մաս վերադարձնել Ռ. Յիրիկյանի ղեկավարած ընկերությանը: Խոջոյաններին մերժել է նաև «World Vision Armenia» ընկերությունը:

Օգնելու խնդրանքը չեն մերժել միայն Գագիկ Ծառուկյանն ու Լարիսա Ալավերդյանը, ինչպես նաև՝ Առողջապահության նախարարությունը: ԲՀԿ ղեկավարը 200 հազար դրամ է նվիրաբերել գերությունից վերադարձած հայորդուն, Մարդու իրավունքների նախկին պաշտպանն ամեն անգամ Ներքին Կարմիրաղբյուրից Երևան տաքսու գումարն է փոխանցել, իսկ ԱՆ-ը պարբերաբար անվճար բուժօգնություն է ցուցաբերում ինչպես Արսենին, այնպես էլ՝ ընտանիքի մյուս անդամներին: Արսեն Խոջոյանի մայրը հայտնեց նաև, որ մյուս որդու ուսման վարձի վճարը հոգացել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

foto




Լրահոս