![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/10754213_803009456438435_1336747484_o.jpg)
Համացանցի հասանելիությունը մեծ արագությամբ է տարածվում: Հեռախոսներով կամ փոքրիկ պլանշետներով աշխատանքի կամ դասի շտապող երիտասարդները հետզհետե ավելի են շատանում: Մարդիկ համացանցում են թե՛ փողոցում, թե՛ տրանսպորտում, թե՛ տանը: Այնպես է ստացվել, որ նոր հնարավորություններ ունեցող հեռախոսներն ու պլանշետները մինչև անգամ համակարգչին են վազանցում, քանի որ ավելի պրակտիկ են. դրանք կարելի է գործածել ամենուր:
Armlur.am-ի զրուցակիցների մեծ մասը հեռախոսների կամ պլանշետների միջոցով է համացանցից օգտվում. վերջինս ծառայում է ինչպես շփումների, այնպես էլ անհրաժեշտ և օգտակար տեղեկատվություն ստանալու համար: