Դավիթ Ալաբան ծնկի վնասվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրում կայացել է «Ռոմա» – «Բավարիա»-ի հանդիպումը: Խաղի 81-րդ րոպեին Ավստրիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան ծնկի վնասվածք է ստացել: «Ալաբան արժանի չէր դրան: Հուսով ենք, որ Դավիդը կկարողանա շարք վերադառնալ ծննդյան տոներից հետո»,- ասել է «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Նախնական տեղեկությունների համաձայն` 22-ամյա ֆուտբոլիստը շարք կվերադառնա 2015-ին: Այդպիսով՝ նա բաց կթողնի Ավստրիայի հավաքականի` «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Ռուսաստանի ընտրանու դեմ նոյեմբերի 15-ին կայանալիք խաղը:




Լրահոս